Սուտ եւ իրականություն. ընտանեկան բռնության կանխարգելումը (տեսանյութ)

12-10-2017
2223 դիտում
Սուտ եւ իրականություն. ընտանեկան բռնության կանխարգելումը (տեսանյութ)

Արդարադատության նախարարությունը հրապարակել է «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքի նախագիծը:

Ինչից հետո նախագծի մասին սկսվեց ակտիվ հակաքարոզչություն տարածվել հիմնականում ռուսական հիմնադրամներից ֆինանսավորվողների կողմից:

Նախագծի ընդդիմախոսները պնդում են, թե իբր օրենքը վերաբերվում է երեխաներին ընտանիքներից օտարելուն և ծնողներին ծնողական իրավունքներից զրկելուն։ Այս տեսակետը տարածում են որոշ լրատվական կայքեր և «Արարատ» հեռուստաընկերությունը:

Սակայն, դա սուտ է:

Հայաստանում ծնողական իրավունքներից զրկվելու հարցը վաղուց կարգավորված է ՀՀ Ընտանեկան օրենսգրքի 59-րդ հոդվածով և Կառավարության որոշմամբ: Ավելին, Ընտանեկան բռնության կանխարգելման օրենքն ուղղված է ընտանիքների առողջացմանը և ընտանիքներում բռնության մթնոլորտի հաղթահարմանը:

Աղբյուրը՝ sut.am