Եկել եմ, որ գնամ. 104-ամյա Սաթենիկը վերադարձել է տուն՝ վերջին անգամ հրաժեշտ տալու

05-03-2018
16323 դիտում
Եկել եմ, որ գնամ. 104-ամյա Սաթենիկը վերադարձել է տուն՝ վերջին անգամ հրաժեշտ տալու

104-ամյա Սաթենիկ տատը փորձում է կյանք տալ իր հին տանը, որն անբնակ է արդեն 20 տարի: Նա միակն է, որ հոգ է տանում հին ու դատարկված տան մասին, որտեղ ապրել է շուրջ 80 տարի: Նրա բոլոր հիշողությունները կապված են այս վայրի հետ: Սաթենիկը գիտի տան յուրաքանչյուր առարկայի, ամեն քարի պատմությունը: Սակայն այսօր ամեն ինչ անշնչանում է հարազատ այս վայրում և նա ցանկանում է մահանալ այստեղ:

Ֆիլմը ցույց է տալիս, թե ինչ զգացողություններ և ապրումներ ունի տարեց կինը` իր հարազատ գյուղից և տնից տեղափոխվելուց հետ: Այն ներկայացնում է նաև, թե որքան հարազատ են նրան այս վայրերն ու առարկաները: Սաթենիկը 7 որդի ունի: Թեև նա հասկանում է, որ իր տղաներից, թոռներից և ծոռներից ոչ մեկը չի վերադառնալու և ապրելու դատարկվող գյուղի այս հին, փոքր տանը, այդուհանդերձ, հոգու խորքում 104-ամյա տատը հույս ունի, որ նրանցից գոնե մեկը հոգ կտանի գյուղի տան մասին: Սաթենիկը վերադարձել է տուն՝ վերջին անգամ հրաժեշտ տալու համար:

Հեղինակ՝ Արուս Հակոբյան

Բնօրինակն՝ այստեղ

«ՉայԽանա»