Հայաստանի կառավարության արտերկրյա գրանտները (անիմացիոն տեսանյութ)

12-03-2018
6925 դիտում
Հայաստանի կառավարության արտերկրյա գրանտները (անիմացիոն տեսանյութ)

Անկախացումից ի վեր Հայաստանի կառավարությունը ստացել է միլիարդավոր դրամների արտերկրյա մարդասիրական օգնություն և դրամաշնորհներ: Միայն վերջին 10 տարում Հայաստանի կառավարությունը ստացել է մոտ 700 միլիոն դոլարի արտերկրյա անհատույց դրամաշնորհներ: Միայն 2018 թվականին նախատեսվում է ստանալ 74 միլիոն դոլարի գրանտ:

Կառավարության խոշորագույն դոնորը ԵՄ-ն, ԱՄՆ-ն և եվրոպական երկրներն են: Խոշոր գրանտատուներից են եղել Համաշխարհային բանկը, Ճապոնիան, Շվեյցարիան, ՄԱԿ-ը, Ռուսաստանը և Չինաստանը: Դոնորների ամբողջական ցուցակը, սակայն, բավականին ընդգրկուն է․․․ Հայաստանի կառավարությունն ու պետական հիմնարկները ֆինանսական և նյութական աջակցություն են ստացել անգամ Հնդկաստանից, Իրանից, Բրազիլիայից, Ուկրաինայից ու Վրաստանից:

Անիմացիոն տեսանյութում ամփոփվում է Հայաստանի կառավարության ու պետական մարմինների ստացած գրանտների չափը և բերվում ծրագրերի օրինակներ:

«Իրազեկ քաղաքացիների միավորում»