Իմպռտնի ապրանք ՝ ֆՌանսիական. «Ալամեզոն» Բլոգ

14-03-2018
2667 դիտում
Իմպռտնի ապրանք ՝ ֆՌանսիական. «Ալամեզոն» Բլոգ

Վերջին տարիներին կարծես թե բոլորն են նկատել «Ֆեյսբուքի» հայկական տիրույթի որակական անկումը։ Սպամ, լիքը գովազդ՝ օգտակար և ոչ այնքան։ Առավել դժվար է ակտիվ օգտատերերի վիճակը, օրինակ՝ իմ, որ բազմաթիվ գովազդային նամակներ է ստանում։ Իսկ դրանց մեծ մասը, իհարկե, կատալոգային կոսմետիկա։ Կարծում եմ՝ բոլոր են ստանում էն «կոստյումով կնոջ» առաջարկը՝ ուզո՞ւմ եք 200.000 դրամ աշխատել մեկ օրում, առանց բազմոցից շարժվելու։

Երբ փորձեցի այս կատալոգային կոսմետիկայի էջերը պրպտել, ի՞նչ պարզվեց։ Մեր մեծ եղբայր Ռուսաստանը մի հիանալի պլան է մշակել իր արտադրանքը «իմպռտնիի» տակ վաճառելու համար։ Քանի որ երեկ նման կոսմետիկա վաճառողի հետ բանավեճի բռնվեցի և մի քանի ժամ կորցրեցի ՝ճշտումներ կատարելու տվյալ ֆիրմայի վերաբերյալ, ապա կարող եմ ինքս ինձ «մրցանակի» արժանացնել և դրա մասին հոդված գրել: 

Այսպես, օրինակ՝ վերցնենք տվյալ ֆիրման ՝ Biosea, որի մասին իրենց էջում նշված է, ֆրանսիական է, ծնվել է Ֆրանսիայում, ոմն Սելին Լանգլենի շնորհիվ (նրան լավ հիշեք, նրան դեռ կանդրադառնանք), մի խոսքով, Ֆրանսիայում էնքան հայտնի է, որ բերել ենք ձեզ էլ ենք հնարավորություն տալիս գնելու։ 

Հասցեն, որ տալիս են (իբր Բիոսեայի ֆրանսիական հասցեն՝ 30 Avenue des Châtelets, Trégueux), ֆրանսիական գուգլը տալիս է մի համար, որով զանգելիս պատասխանում են՝ «նման ֆիրմա գոյություն չունի, երբեք չի եղել»։ Զանգահարում եմ դեղատներ՝ մեծ և փոքր, աշխատողներն ընդհանուր բազայով նայում են՝ ոչինչ չկա գրված Biosea-ի մասին։ Նման ֆիրմա գրանցված է ինչ-որ էջում, երբեք չի գործել, չի գործում նաև իրենց ֆրանսիական կայքը, պատվեր անել հնարավոր չի, գտա ինչ որ բիոսեա լաբորատորիա, որն ընդհանրապես չի գործում, ի վերջո Սելինին գտա (դե, էն, որ ստեղծել էր ու արտադրում է), բջջայինին ձայնային հաղորդագրություն թողեցի, առավոտյան նամակ գրեց, թե բա «ես այլևս կապ չունեմ, բոլոր հարցերը արտադրողին»: Այսի՞նքն…

Ի՞նչ են արել ռուսները։ Գնել կամ բացել են Ֆրանսիայում օֆիս, տվել հասցե, որ չի գործում, խնդրել ոմն դեղագետ Սելինի մասնակցել անտաղանդ գովազդին, արտադրում են կոսմետիկա, որի վրա գրված է made in France և կա ֆրանսիական կոդը, որը չկա և ոչ մի դեղատանը կամ խանութում, և իմ զանգահարած և ոչ մի դեղավաճառ գաղափար անգամ չուներ։ 

Այսքանից հետո ինձ ասեցին՝ «ես արևը չեմ տեսնում»։ Չգիտեմ՝ տեսանելի՞ է ձեզ բիոսեայի արևը, թե՞ ոչ։ Սակայն տեղ եմ թողնում ինձ հակառակը համոզելու համար։ Իսկ մյուսներին, ովքեր օգտագործում են, խորհուրդ. Բիոսեա, Վիվիեն Սաբո կամ որևէ այլ կոսմետիկա, որը վաճառում են «ֆրանսիական» անուններով, պարտադիր չէ, որ լինի ֆրանսիական լինի, և ոչ բոլոր ֆրանսիական արտադրանքն է իդեալական որակ ապահովում։ Ստուգեք այն, ինչ օգտագործում եք:

Ձեր՝ Ռոզա Սարգսյան Ֆենդեր

MediaLab Blog