33-35․000 մարդ՝ ապրիլի 17-ի հանրահավաքում. հանրահավաքներին քաղաքացիների մասնակցության վիճակագրությունը

18-04-2018
11156 դիտում
33-35․000 մարդ՝ ապրիլի 17-ի հանրահավաքում. հանրահավաքներին քաղաքացիների մասնակցության վիճակագրությունը

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» հանրության ուշադրությանն է ներկայացնում ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած «Իմ Քայլը» շարժման և «Մերժիր Սերժին» նախաձեռնության՝ վերջին օրերի համատեղ հանրահավաքներին քաղաքացիների մասնակցության վիճակագրությունը:

Ապրիլի 13, ժամը 19։30-ի դրությամբ, Ազատության հրպ․ - 4․500 մարդ

Ապրիլի 14, ժամը 19։30-ի դրությամբ, Ֆրանսիայի հրպ․ - 3000 մարդ

Ապրիլի 15, ժամը 19։30-ի դրությամբ, Ֆրանսիայի հրպ․ - 1900 մարդ

Ապրիլի 16, ժամը 14։00-ի դրությամբ, Ֆրանսիայի հրպ․ - 3000 մարդ

Ապրիլի 17, ժամը 20։20-ի դրությամբ, Հանրապետության հրպ. - 33․000-35․000 մարդ

Հանրահավաքների մասնակիցների թիվը հաշվարկվել է անօդաչու թռչող սարքի լուսանկարներում` մարդկանց հաշվարկի հատուկ մեթոդով։

Հիշեցնենք, որ այս օրերի ընթացքում եղել են նաև բազմաթիվ երթեր և զանգվածային այլ միջոցառումներ, որոնց դեպքում քաղաքացիների մասնակցությունը տեխնիկապես հնարավոր չէ հաշվարկել: 

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» ուշիուշով հետևում է իրադարձությունների ընթացքին և պարբերաբար տեղեկատվություն կհաղորդի ցուցարարների թվաքանակի վերաբերյալ։

«Իրազեկ քաղաքացիների միավորում»