Երևան քաղաքի բաժիններ են տարվել նվազագույնը 253 մարդ. հակիրճ տեղեկանք իրավախախտումների մասին

22-04-2018
2833 դիտում
Երևան քաղաքի բաժիններ են տարվել նվազագույնը 253 մարդ. հակիրճ տեղեկանք իրավախախտումների մասին

Ըստ միասնական իրավապաշտպան թեժ գծի տվյալների՝ այսօր միայն Երևան քաղաքի բաժիններ են տարվել նվազագույնը 253 մարդ: Սա վերջին 10 տարում մեկ օրում բերման ենթարկվածների թվի ռեկորդ է: Շատերին ձերբակալում են: Այս պահին ձարբակալվածների թիվը մոտ 25 է, սակայն այս թիվը արագ աճում է:

Միասնական իրավապաշտպանների թեժ գիծը շարունակում է զանգեր ստանալ բաժիններում խոշտանգման դեպքերի և մարդու իրավունքների այլ ոտնահարումների մասին:

Ոստիկանության մի շարք ստորաբաժանումներում խոչրնդոտվում է փաստաբանների մասնագիտական գործունեությունը: Ոստիկանությունը պատշաճ կերպով չի արձագանքում ցուցարարների դեմ ուղղված հանցագործություններին:

Առայժմ դեռևս հայտնի չէ Նիկոլ Փաշինյանի գտնվելու վայրը և կարգավիճակը: Լևոն Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվում և սկսել է նրա կալանավորման գործընթացը:

Միասնական իրավապաշտպան թեժ գիծ