ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Հիթեր Նոյերթի հայտարարությունը Հայաստանի իրավիճակի վերաբերյալ

29-04-2018
3167 դիտում
ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Հիթեր Նոյերթի հայտարարությունը Հայաստանի իրավիճակի վերաբերյալ

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Հիթեր Նոյերթի հայտարարությունը Հայաստանի իրավիճակի վերաբերյալ ներկայացնում ենք ստորեւ։

«Միացյալ Նահանգները շարունակում է ուշադիր հետևել Հայաստանում տիրող իրավիճակին:

Որպես Հայաստանի բարեկամ մենք բոլոր կողմերին հորդորում ենք իրականացնել բարեխիղճ բանակցություններ` Սահմանադրության հիման վրա նոր կառավարության ձևավորման շուրջ և հասնել այնպիսի հանգուցալուծման, որը կարտացոլի ՀՀ բոլոր քաղաքացիների շահերը:

Մենք պաշտպանում ենք բոլոր կողմերի միջև երկխոսությանը նպաստելուն ուղղված նախագահ Սարգսյանի աշխատակազմի շարունակական ջանքերը:

Մենք շարունակում ենք գոհունակությամբ արտահայտվել ցույցերի խաղաղ բնույթի վերաբերյալ և համոզմունք ենք հայտնում, որ առաջիկա օրերին անվտանգային ուժերն ու խաղաղ ցույցերի իրենց իրավունքն իրացնողները կշարունակեն զերծ մնալ բռնություններից»:

MediaLab.am