ՀՅԴ ԳՄ-ն պահանջում է Աղվան Վարդանյանից վայր դնել պատգամավորական մանդատը. հայտարարություն

01-05-2018
5823 դիտում
ՀՅԴ ԳՄ-ն պահանջում է Աղվան Վարդանյանից վայր դնել պատգամավորական մանդատը. հայտարարություն

ՅԴ Հայաստանի Գերագույն Մարմինը հայտնում է, որ այսօր ՀՀ ազգային ժողովում ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի հնչեցրած տեսակետը անձնական որոշում է և չի համապատասխանում Հ.Յ. Դաշնակցության պաշտոնական դիրքորոշմանը։

Կատարվել է կարգապահական կոպիտ խախտում, որը կդառնա քննության նյութ:

Ըստ այդմ, ՀՅԴ Հայաստանի ԳՄ-ն պահանջում է Աղվան Վարդանյանից վաղաժամ վայր դնել պատգամավորական մանդատը:

ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմին 01.05.2018թ.