«Խորապես ցավում եմ, որ քաղաքական ճգնաժամը շարունակվում է». Արմեն Սարգսյանի հայտարարությունը

02-05-2018
1484 դիտում
«Խորապես ցավում եմ, որ քաղաքական ճգնաժամը շարունակվում է». Արմեն Սարգսյանի հայտարարությունը

Արմեն Սարգսյանի հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ։

«Սիրելի հայրենակիցներ,

Երեկ Ազգային ժողովը չկարողացավ ընտրել երկրի վարչապետ: Խորապես ցավում եմ, որ քաղաքական ճգնաժամը շարունակվում է, չնայած այն բանին, որ բոլորն էլ հայտարարում են երկրի ապագայի համար դրա վտանգավորության մասին:

Մեր բոլորի ուշադրությունը սևեռված է ներգրավված քաղաքական ուժերի գործողությունների վրա: Կոչ եմ անում առաջիկա շաբաթվա ընթացքում շարունակել խորհրդակցությունները ճգնաժամից ելք գտնելու ուղղությամբ, որը կծառայի մեր ընդհանուր ազգային շահերին»:

MediaLab.am