«Հայաստանի Հանրապետությունում ատելության էջը պետք է փակենք». Նիկոլ Փաշինյանն ընտրվեց ՀՀ վարչապետ

08-05-2018
1027 դիտում
«Հայաստանի Հանրապետությունում ատելության էջը պետք է փակենք». Նիկոլ Փաշինյանն ընտրվեց ՀՀ վարչապետ

 59 կողմ, 42 դեմ հարաբերակցությամբ, քիչ առաջ ՀՀ վարչապետի պաշտոնում առաջադրված միակ թեկնածու Նիկոլ Փաշինյանը վարչապետ ընտրվեց։

Նիկոլ Փաշինյանի օգտին քվեարկած ՀՀԿ պատգամավորների ցուցակը հրապարակել է Factor.am-ը։ Նրանք են․ Սամվել Ալեքսանյան, Մանվել Գրիգորյան, Սեդրակ Սարոյան, Միհրան Պողոսյան, Արտակ Սարգսյան, Աշոտ Արսենյան, Շիրակ Թորոսյան, Արման Սահակյան, Արսեն Միխայլով, Կնյազ Հասանով, Արայիկ Գրիգորյան, Մուրադ Մուրադյան, Ֆելիքս Ցոլակյան:  

«Հայաստանի Հանրապետությունում ատելության էջը պետք է փակենք»,-իր ելույթում եւս մեկ անգամ նշեց Նիկոլ Փաշինյանը։