«Շնորհավորում եմ նոր Վարչապետին, անկեղծ մաղթում եմ բազմաթիվ հաջողություններ». Կարեն Կարապետյան

08-05-2018
4147 դիտում
«Շնորհավորում եմ նոր Վարչապետին, անկեղծ մաղթում եմ բազմաթիվ հաջողություններ». Կարեն Կարապետյան

Կարեն Կարապետյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ։

«Հարգելի՛ քաղաքացիներ,

Այսօրվանից ես դադարեցնում եմ Վարչապետի պաշտոնակատարի լիազորությունների կատարումը։

Ուզում եմ բոլորին շնորհակալություն հայտնել քննադատության, ոգևորիչ խոսքերի և աջակցության համար։

Շատ հետաքրքիր և պատասխանատու ժամանակաշրջան էր։ Ես իմ կարողությունները մաքսիմալ ներդրել եմ աշխատանքի մեջ։

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Կառավարության մեր թիմին։ Չափազանց պարկեշտ և հայրենասեր մարդկանց թիմ էր։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել այս ժամանակահատվածում պետական համակարգ մուտք գործած պրոֆեսիոնալ, անկաշկանդ, համարձակ և էֆֆեկտիվ երիտասարդներին։

Շնորհավորում եմ նոր Վարչապետին։ Վարչապետին և հաջորդող բոլոր վարչապետերին անկեղծ մաղթում եմ բազմաթիվ հաջողություններ, լավ արդյունքներ, անճգնաժամ աշխատանքային ժամանակահատված և միշտ հասկացված լինել ժողովրդի կողմից։

Պատկերացնելով վարչապետի ծանր և պատասխանատու աշխատանքը, որը պահանջում է անհոգ օրերի ու գիշերների բացակայություն, առաջարկում եմ մեր համաքաղաքացիներին, լրագրողներին, սոցիալական ցանցերից օգտվողներին և քաղաքական ուժերին՝ վարչապետին քննադատելիս անել այն առարկայական, անձնականը և ընտանիքը չխառնելով, հակառակը՝ խորհուրդ տալով և ոգևորելով։

Բոլորիդ ԼԱ՛Վ տրամադրություն, ԼԱՎ ԵՂԵ՛Ք: 
Շնորհակալություն»:

MediaLab.am