Գերմանիայի Դաշնային Հանրապետության դաշնային կանցլեր Անգելա Մերկելը շնորհավորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին

11-05-2018
5964 դիտում
Գերմանիայի Դաշնային Հանրապետության դաշնային կանցլեր Անգելա Մերկելը շնորհավորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին

Գերմանիայի Դաշնային Հանրապետության դաշնային կանցլեր Անգելա Մերկելը շնորհավորել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ հաղորդագրությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ։

«Մեծարգո պարոն վարչապետ,

սրտանց շնորհավորում եմ Ձեզ՝ Ձեր ընտրության կապակցությամբ:

Որպես վստահելի գործընկեր՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը կշարունակի  աջակցել Հայաստանի Հանրապետությանն իր արդիականացման և բարեփոխման ճանապարհին և նպաստել երկկողմ լավ հարաբերությունների խորացմանը, ինչպես նաև տարածաշրջանի խաղաղ զարգացմանը: 

Մեծապես ողջունում եմ, որ վերջին օրերին ու շաբաթներին քաղաքական գործընթացների բոլոր մասնակիցները ցուցաբերեցին պատասխանատվության մեծ գիտակցություն՝ ի շահ հայ ժողովրդի:

Կառավարության ձևավորման և Ձեր պաշտոնավարման մեջ մաղթում եմ Ձեզ ձեռքբերումներ և մշտական հաջողություններ:

Բարեկամական ողջույններով՝

Դր. Անգելա Մերկել

Գերմանիայի Դաշնային Հանրապետության դաշնային կանցլեր»

MediaLab.am