Մանվել Գրիգորյանի փաստաբանը հրաժարվել է նրա պաշտպանությունից. «Նպատակահարմար չեմ գտնում այլևս շարունակել»

18-06-2018
3610 դիտում
Մանվել Գրիգորյանի փաստաբանը հրաժարվել է նրա պաշտպանությունից. «Նպատակահարմար չեմ գտնում այլևս շարունակել»

Մանվել Գրիգորյանի փաստաբան Հրանտ Անանյանը հրաժարվել է նրա պաշտպանությունից։ Այդ մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում գրառում անելով։

«Երեկ Վարչապետի ելույթից, ինչպես նաև երեկոյան ԱԱԾ տեսանյութի հրապարակումից հետո եկել եմ անակնկալի, որ Մանվել Գրիգորյանի պաշտպանությունը ստանձնելու պահին՝ խմբի կազմում ապօրինաբար զենք-զինամթերք պահելու կասկածանքից բացի, գործով առկա են այլ հանգամանքներ, որոնց մասին մինչ այդ տեղեկացված չեմ եղել, անգամ նախաքննության մարմինը նման կասկածանք առաջադրած չի եղել և նյութ չի տրամադրել։

Ներկա պայմաններում նպատակահարմար չեմ գտնում այլևս շարունակելու իրականացնել Մ.Գրիգորյանին իրավաբանական օգնություն ցույց տալը, և իմ առաջարկությամբ Մ.Գրիգորյանի համաձայնությամբ (ինչն օրենքով պարտադիր է) նախաքննության մարմինը քիչ առաջ արձանագրեց այդ փաստը, և ես դադարել եմ նրա պաշտպանը լինելուց»,-հայտարարել է փաստաբանը։