Սերժ Սարգսյանը այժմ էլ բնակվում է կառավարական ամառանոցում, ինչն անօրինական է. Վարչապետի առաջին հանձնարարականը մինչ օրս չի կատարվել

19-06-2018
3428 դիտում
Սերժ Սարգսյանը այժմ էլ բնակվում է կառավարական ամառանոցում, ինչն անօրինական է. Վարչապետի առաջին հանձնարարականը մինչ օրս չի կատարվել

Նիկոլ Փաշինյանի` վարչապետ ընտրվելուց հետո, 2018 թվականի մայիսի 11-ին տեղի  ունեցավ Կառավարության առաջին նիստը։ Օրակարգային առաջին հարցը Սերժ Սարգսյանին, որպես պաշտոնաթող նախագահի, բնակության վայրով ապահովելու մասին հարցն էր։ Հնչեց վարչապետի առաջին հանձնարարականը՝ մեկամսյա ժամկետում ներկայացնել առաջարկություն Սերժ Սարգսյանին բնակարանով ապահովելու մասին։

Հանձնարարականը, որն ուղղված էր վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանին, մինչ օրս, սակայն, չի կատարվել, թեև անցել են դրա համար նախատեսված ժամկետները։ Վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ հանձնարարականը այս պահին գտնվում է կատարման փուլում՝ փնտրվում է բնակարան։ Նկատենք, որ Սերժ Սարգսյանը այժմ էլ բնակվում է կառավարական ամառանոցում, ինչը, սակայն, անօրինական է, քանի որ վերջինս գործող պաշտոնյա չէ։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ձորափի կառավարական առանձնատներից մեկում է բնակվում նաև բարձրագույն դատական խորհուրդի նախագահ Գագիկ Հարությունյանը։ «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքովսահմանվում է այն անձանց ցանկը, որոնց տրամադրվում է պետական ամառանոց։ Այդ ցանկում ԲԴԽ նախագահը չկա։ Այստեղ է բնակվումնաև նախկին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, ինչը ևս հակաօրինական է։

Ռաֆայել Աֆրիկյան

Աղբյուրը՝ sut.am