«Ալեքս Հոլդինգ» ՍՊԸ-ին առաջադրված 5,2 միլիարդ դրամի չափով լրացուցիչ հարկային պարտավորությունն ամբողջությամբ վերականգնվել է

01-08-2018
3640 դիտում
«Ալեքս Հոլդինգ» ՍՊԸ-ին առաջադրված 5,2 միլիարդ դրամի չափով լրացուցիչ հարկային պարտավորությունն ամբողջությամբ վերականգնվել է

ԱԱԾ քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակում «Ալեքս Հոլդինգ» ՍՊԸ-ում նշանակվել է բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգում:

Ստուգումն իրականացվել է Պետական եկամուտների կոմիտեի տարբեր ստորաբաժանումների համատեղ ուժերով, որի արդյունքում 2018 թվականի հուլիսի 26-ին կազմված ստուգման ակտով կազմակեպությաննն առաջադրվել է բյուջե լրացուցիչ վճարման 5,2 միլիարդ դրամ հարկային պարտավորություն (ԱԱՀ-ի և շահութահարկի գծով:)

2018 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ ընկերությանն առաջադրված լրացուցիչ հարկային պարտավորությունն ամբողջությամբ վերականգնվել է:

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին