«Ժառանգությունը» պահանջում է արդարացնել Շանթ Հարությունյանին

11-08-2018
1635 դիտում
«Ժառանգությունը» պահանջում է արդարացնել Շանթ Հարությունյանին

«Ժառանգությունը» պահանջում է արդարացնել եւ ազատ արձակել Շանթ Հարությունյանին: Այս մասին նշված է կուսակցության տարածած հաղորդագրության մեջ։

«Ողջունելով նոր իշխանությունների՝ քաղբանտարկյալների ազատ արձակման ուղղությամբ իրականացված եւ իրականացվող քայլերը «Ժառանգություն» կուսակցությունը գործադիր եւ դատական իշխանությունների ուշադրությունն է հրավիրում hայաստանյան եւ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների կողմից քաղբանտարկյալ ճանաչված Շանթ Հարությունյանի արդարացման գործի վրա:

Կոչ ենք անում անհապաղ քայլեր ձեռնարկել Շանթ Հարությունյանի արդարացման եւ ազատ արձակման համար, քանզի նախորդ իշխանությունների կողմից նրա նկատմամբ կայացված անարդար դատավճռի չեղարկումը եւս մեկ շատ կարեւոր քայլ կլինի իրավական Հայաստան կառուցելու ճանապարհին»,- նշված է հաղորդագրության մեջ: