Սրբազանը՝ սահմանին. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը

08-09-2018
261 դիտում
Սրբազանը՝ սահմանին. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը

Սահմանի Սրբազանը 47-ամյա Բագրատ եպիսկոպոս Գալստանյանն է։ 10 տարի լինելով Կանադայի թեմի առաջնորդը, երեք տարի առաջ նա տեղափոխվեց Հայաստան եւ այսօր առաջնորդում է Ադրբեջանին սահմանամերձ Տավուշի թեմը՝ փորձելով փոփոխություններ բերել ամենօրյա կրակոցների տակ ապրող բնակչության կյանքում։

Ինքն անձամբ կոնֆիլկտային գոտու խնդիրներին առաջին անգամ բախվել է հենց Տավուշում։ Սրբազանն իր հոգևոր ծառայությանը զուգահեռ նաև գործունեություն է ծավալում մարզի տնտեսական, սոցիալ-կրթական զարգացման ուղղությամբ։ Տավուշում խնդիրները շատ են, բայց ինչպես ողջ բնակչության, այնպես էլ Բագրատ Սրբազանի համար, ամենակարևորը խաղաղությունն է։

Արուս Հակոբյան

Բնօրինակն՝ այստեղ

«ՉայԽանա»