««Սանիթեք» ընկերությունը երբեւիցե որեւէ անօրինական գործարքի մեջ չի մտել ու չի մտնելու»․ ընկերության հայտարարությունը

18-09-2018
889 դիտում
««Սանիթեք» ընկերությունը երբեւիցե որեւէ անօրինական գործարքի մեջ չի մտել ու չի մտնելու»․ ընկերության հայտարարությունը

«Սանիթեք» ընկերություն անդրադարձել է ամիսներ շարունակ քննարկումների մեծ ալիք բարձրացրած աղբահանության խնդրին՝ ներկայացնելով որոշ պարզաբանումներ։ 

«Ի պատասխան ս.թ. սեպտեմբերի 18-ի տարբեր ԶԼՄ-ներում տարածում գտած հոդվածի՝ «Սանիթեք» ընկերությունը ցանկանում է եւս մեկ անգամ վերահաստատել, որ այն հանդիսանում է ապաքաղաքական ըներություն: Խնդրում ենք լրատվամիջոցներին ապատեղեկատվություն տարածելուց: Բոլոր այն ակտիվները, այդ թվում նաեւ գույքը, որոնք ունի «Սանիթեք» ընկերությունը, պատկանում են միայն եւ բացառապես ընկերությանը: Խորհուրդ ենք տալիս լրատվամիջոցներին ապատեղեկատվություն տարածելու փոխարեն ներկայացնել հստակ ապացույցներով լի հոդված։

Եվս մեկ անգամ ցանկանում ենք նշել, որ «Սանիթեք» ընկերությունը երբեւիցե որեւէ անօրինական գործարքի մեջ չի մտել ու չի մտնելու որեւէ քաղաքական ուժի կամ ինքնակառավարման մարմնի իշխող թիմի որեւէ ներկայացուցչի հետ: Ընկերությունը պատրաստակամ է աշխատել յուրաքանչյուր ուժի հետ, ով կգլխավորի Երեւանի քաղաքային իշխանությունը եւ համագործակցել բացառապես Քաղաքապետարանի՝ որպես կառայուցի հետ»:

Տեղեկացնենք, որ ըստ մամուլի հրապարակումների քաղաքում ստեղծված հակահիգիենիկ վիճակը կապվում էր նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ։ Ըստ հրապարակումների, քաղաքապետի պաշտոնը լքելուց հետո, Մարգարյանը դուրս էր բերել նաեւ իր մեքենաները «Սանիտեքի» կազմից, որի հետեւանքով ըստ լուրերի ընկերությունը չի կարողանում հավուր պատշաճի աղբահանություն իրականացնել։