«Մեր լիակատար աջակցությունն ենք հայտնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին»․ Արթուր Բաղդասարյան

18-09-2018
2199 դիտում
«Մեր լիակատար աջակցությունն ենք հայտնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին»․ Արթուր Բաղդասարյան

«Օրինաց երկիր» կուսակցությունն իր աջակցությունն է հայտնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու գաղափարի շուրջ։

Այս մասին հայտարարել է ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանը՝ գրառում անելով իր ֆեյսբուքյան էջում։

«Հաշվի առնելով արտահերթ խորհրդարանական ընտրությունների շուրջ սկիզբ առած հասարակական-քաղաքական քննարկումները՝ ցանկանում եմ հայտարարել՝ ես և իմ կողմից ղեկավարվող «Օրինաց երկիր» կուսակցությունը, մեր լիակատար աջակցությունն ենք հայտնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու գաղափարի շուրջ,-գրել է նա:

Հեղափոխության առաջին օրերից ակտիվ մասնակցելով և աջակցելով ժողովրդական զարթոնքին՝ բազմիցս հայտարարել ենք Հայաստանում նոր արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման կարևորության մասին նոր և մրցունակ Հայաստան կառուցելու համար»։