Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով գտնվել է Արցախի Հանրապետությունում

18-09-2018
197 դիտում
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով գտնվել է Արցախի Հանրապետությունում

Այսօր՝ սեպտեմբերի 18-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով գտնվել է Արցախի Հանրապետությունում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ վարչապետի մամլո խոսնակ Արման Եղոյանը։ 

«Վարչապետն այցելել է Արցախի պաշտպանական դիրքեր, ծանոթացել Պաշտպանության բանակի ամրաշինական ենթակառուցվածքներին և նոր սպառազինությանը, հետևել հատուկ մարտավարական պարապմունքներին, զրուցել մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների և հրամանատարների հետ»,-տեղեկացնում է Եղոյանը: