«11 տարի ինձ տանջում է մի քանի հարց՝ ինչի՞ համար, ու՞մ համար, ո՞վ, ինչի՞ պիտի իմ երեխան մինչև հիմա չլիներ իմ կողքին» ․ Գուլյաններին Եվրադատարանի վճիռը ոչնչով չի մխիթարել

22-09-2018
1141 դիտում
«11 տարի ինձ տանջում է մի քանի հարց՝ ինչի՞ համար, ու՞մ համար, ո՞վ, ինչի՞ պիտի իմ երեխան մինչև հիմա չլիներ իմ կողքին» ․ Գուլյաններին Եվրադատարանի վճիռը ոչնչով չի մխիթարել

Factor tv  11 տարի առաջ Ոստիկանության գլխավոր շենքում սպանված Լևոն Գուլյանի մորը Եվրադատարանի երեկվա վճիռը ոչնչով չի մխիթարել։

Հիշեցնենք, որ ըստ այդ վճռի, 11 տարի առաջ Հայաստանը խախտել է մարդու կյանքի իրավունքը և Լևոն Գուլյանի հարազատներին պարտավոր է վճարել 52 հազար եվրո։

Ամալյա Ստեփանյանն առ այսօր որդու մասին խոսելիս խառնում է հայերենի ժամանակները՝ ինչ-որ պահի Լևոնը ներկա է, ինչ-որ պահի՝ անցյալ:

«11 տարի ինձ տանջում է մի քանի հարց՝ ինչի՞ համար, ու՞մ համար, ո՞վ, ինչի՞ պիտի իմ երեխան մինչև հիմա չլիներ իմ կողքին»,- արտասվախառն հարցնում է մայրը։ Լևոնին ոստիկանները տանից տարել էին մի սպանության գործով, գիշերվա ժամը երեքին, նա ընդմենը վկա էր, մոր սիրտը հանգիստ էր՝ որդին ամեն ինչ կպատմի, կգա։ Մինչև հիմա նրանք նույնիսկ չգիտեն՝ որդին ինչ-որ բան հասցրե՞ց պատմել։

«Իմ օջախը, որ ութ հոգիանոց էր, սեղան էի դնում ութ հոգու համար, քանդվեց, մնացինք երկու-երեք հոգի, մի աղջիկս էլ է դրսում»,- շարունակում է չմխիթարվող այս կինը։ Լևոնի երկու որդիները մահից հետո 6 տարվա ընթացքում ոչինչ չգիտեին իրենց հոր ճակատագրի մասին։ Ամբողջ ընտանիքը խնամքով թաքցնում էր՝ մեկ Ամերիկայում է, մեկ մի ուրիշ տեղ։ 

Սկզբնաղբյուրը՝ factor.am ։ Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով։