«Մեդիալաբի» հոդվածը՝ գլխավոր մրցանակակիր. ամփոփվել են բնապահպանական հոդվածների և տեսանյութերի մրցույթի արդյունքները

28-09-2018
1132 դիտում
 «Մեդիալաբի» հոդվածը՝ գլխավոր մրցանակակիր. ամփոփվել են բնապահպանական հոդվածների և տեսանյութերի մրցույթի արդյունքները

Սեպտեմբերի 28-ին կայացած մրցանակաբաշխության արդյունքում ամփոփվել են բնապահպանական հոդվածների և տեսանյութերի մրցույթի արդյունքները։

Լիանա Խաչատրյանի՝ «Մեդիալաբում» հրապարակված հոդվածն արժանացել է երեք գլխավոր մրցանակներից մեկին։

Մրցանակաբաշխության պաշտոնական հաղորդագրությունը ներկայացնում ենք ստորև.

«Մենք ստացել ենք շուրջ 60 աշխատանք, և ժյուրիի ընտրությունն իրոք շատ բարդ էր։ ՀՀ բնապահպանության նախարարության և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից կազմված բնապահպանների և հաղորդակցության մասնագետների ժյուրին ընտրել է երեք աշխատանք, որոնք արժանացել են գլխավոր մրցանակի։ Հաղթող նյութերն են՝

- Լիանա Խաչատրյան, «Կյանքն առանց պլաստիկ թափոնների՞. Իմ հետաքրքիր փորձի պատմությունը, կամ ինչպես կրճատել մեր արտադրած աղբը» 

- Անահիտ Հարությունյան, «Այլընտրանքային ջեռուցում Հայաստանի արևաշատ «Սիբիրում» 

- Երանուհի Սողոյան, «Ուսուցում և այլընտրանք՝ կլիմայական փոփոխություններին դիմակայելու միակ արդյունավետ միջոցները»

- Հատուկ մրցանակ՝ www.econews.am բնապահպանական լրատվական կայքին»։