Կառավարությունը համաներման նախագիծ է ներկայացրել

04-10-2018
1434 դիտում
Կառավարությունը համաներման նախագիծ է ներկայացրել

Կառավարությունը հանդես է գալու համաներում հայտարարելու նախաձեռնությամբ: Այդ մասին այսօր կառավարության նիստի մեկնարկին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այսօրվա օրակարգում ընդգրկված է նաեւ համաներում հայտարարելու մասին որոշման նախագիծ, որը կքննարկենք դռնփակ ռեժիմով»,- հայտարարել է Փաշինյանը:

Նա հարցը դռնփակ ռեժիմով քննարկելը հիմնավորել է նրանով, որ օրենքը սահմանում է, որ ԱԺ հանձնաժողովում նախագիծը պետք է դռնփակ ռեժիմով քննարկվի, ուստի, կառավարությունը տրամաբանական չի համարել, որ մինչ այդ նախագիծը կառավարությունում քննարկվի դռնբաց ռեժիմով:

Հիշեցնենք, որ համաներման անհրաժեշտության մասին խոսակցությունները ակտիվացել էին թավշյա հեղափոխությունից հետո։  Հայաստանում վերջին անգամ համաներում հայտարարվել է 2013 թվականին՝ Հայաստանի Հանրապետության անկախության 22-րդ տարեդարձի կապակցությամբ։