14 պատգամավոր միացել է Փաշինյանի տարբերակին. «Հայկական Ժամանակ»

09-10-2018
407 դիտում
14 պատգամավոր միացել է Փաշինյանի տարբերակին. «Հայկական Ժամանակ»

Ազգային ժողովի մի շարք պատգամավորներ դեկտեմբերին ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ հայտարարություն են ստորագրել:

Փոխանցում է «Հայկական Ժամանակը»:

Հայտարարությունը ստորագրել են թե երեկ հայտարարություններով հանդես եկած պատգամավորները, թե` նոր պատգամավորներ են միացել:

Չի բացառվում, որ նոր մացողներ եւս կլինեն:

Հայտարարության մեջ նշվում է.

«Պաշտպանում ենք 2018 թվականի դեկտեմբերին ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումը:

Վարչապետի պաշտոնից Ն. Փաշինյանի հրաժարականից հետո մինչեւ ԱԺ արտահերթ ընտրությունները նոր վարչապետ չպետք է ընտրվի եւ գործող ԱԺ-ն պետք է լուծարվի»:

ԱԺ պատգամավորներ՝

Աշոտ Արսենյան
Ալիկ Սարգսյան
Արտակ Սարգսյան
Արման Սահակյան
Տաճատ Վարդապետյան 
Հակոբ Գառնիկի Հակոբյան
Շիրակ Թորոսյան
Կնյազ Հասանով
Արսեն Միխայլով
Հարություն Կարապողոսյան
Սամվել Ալեքսանյան
Նահապետ Գեւորգյան
Արայիկ Գրիգորյան
Իշխան Զաքարյան