ՄԻԵԴ-ը մարտի 1-ի դեպքերի կապակցությամբ եւս երկու վճիռ կհրապարակի

09-10-2018
213 դիտում
ՄԻԵԴ-ը մարտի 1-ի դեպքերի կապակցությամբ եւս երկու վճիռ կհրապարակի

Փաստաբան Վահե Գրիգորյանը տեղեկացնում է, որ ՄԻԵԴ-ն մարտի 1-ի գործով եւս 2 վճիռ կհրապարակի:

«Փաստաբան Մուշեղ Շուշանյանին ՄԻԵԴ քարտուղարությունը անցած շաբաթ ծանուցել է, որ հոկտեմբերի 18-ին ՄԻԵԴ-ը հրապարակելու է 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի կապակցությամբ քաղաքական նկատառումներով ձերբակալված եւ կալանավորված եւս 2 քաղաքական բանտարկյալների՝ պարոնայք Գրիգոր Ոսկերչյանի եւ Մասիս Այվազյանի կալանքի օրինականության եւ հիմնավորվածության վերաբերյալ վճիռները»,- գրել է Գրիգորյանը: