Ստորագրահավաքին միացած պատգամավորների նկատմամբ ճնշումներ են եղել. Աշոտյան. «Հայկական Ժամանակ»

09-10-2018
691 դիտում
Ստորագրահավաքին միացած պատգամավորների նկատմամբ ճնշումներ են եղել. Աշոտյան. «Հայկական Ժամանակ»

Դեկտեմբերին արտահերթ ընտրություններ անցկացնելու ստորագրահավաքին միացած ՀՀԿ խմբակցության պատգամավորների նկատմամբ ճնշումներ են եղել:

 

Այս մասին, «Հայկական Ժամանակ»-ի փոխանցմամբ խորհրդարանում՝ լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանը:

Աոտյանը որեւէ անուն չի հայտնել՝ ասելով, որ չի ուզում բացահայտել իր տեղեկատվության աղբյուրը:

«Ոչ մի հայտարարություն մերկապարանոց չէ, թող այդ մարդիկ իրենք խոսեն ճնշումների մասին: Ակնհայտ է, որ նման ճնշումներ եղել են եւ առաջին անգամ, երբ 58 հոգանոց խմբակցությունից խմբակցությունը լքեցին մի շարք պատգամավորներ, եւ մենք դարձանք 50 հոգանոց, այս ընթացքում եւս ճնշումներ եղել են»,- ասել է Աշոտյանը: