Հոկտեմբերի 11-ի և 12-ի փոխարեն աշխատանքային է հոկտեմբերի 27-ը և նոյեմբերի 3-ը

10-10-2018
198 դիտում
Հոկտեմբերի 11-ի և 12-ի փոխարեն աշխատանքային է հոկտեմբերի 27-ը և նոյեմբերի 3-ը

Գործադիրի որոշմամբ հոկտեմբերի 11-ի և 12-ի աշխատանքային օրերը կտեղափոխվեն, համապատասխանաբար, հոկտեմբերի 27-ը և նոյեմբերի 3-ը` շաբաթ օրերը:

Տեղեկացնում են կառավարության մամլո ծառայությունից:

Նշվում է, որ աշխատանքային օրերի տեղափոխելը պայմանավորված է Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի ընթացքում Երևան քաղաքի տրանսպորտի երթևեկությունն արդյունավետ կազմակերպելու անհրաժեշտությամբ: