Նախագահ Սարգսյանը Վահե Գրիգորյանին առաջադրել է ՍԴ դատավորի թեկնածու

19-10-2018
3064 դիտում
Նախագահ Սարգսյանը Վահե Գրիգորյանին առաջադրել է ՍԴ դատավորի թեկնածու

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը փաստաբան Վահե Գրիգորյանին առաջադրել է Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու:

Այդ մասին ասված է ԱԺ նախագահի տարածած հայատարարության մեջ:

««Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի 1-ին մասի,  213-րդ հոդվածի եւ  «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 141-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` Հանրապետության նախագահը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Վահե Գրիգորյանի թեկնածությունը:

«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 141-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն`  Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը կքննարկվի հոկտեմբերի 23-ին գումարվող  Ազգային ժողովի հերթական նիստերում»,- նշված է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հայտարարության մեջ: