«Կապանի ընտրությունների արդյունքները Նիկոլի և մեր բոլորիս հաղթանակն է». Արա Պապյան

22-10-2018
4419 դիտում
«Կապանի ընտրությունների արդյունքները Նիկոլի և մեր բոլորիս հաղթանակն է». Արա Պապյան

«Ոմանք Կապանի ընտրությունների արդյունքները ներկայացնում են որպես Նիկոլ Փաշինյանի պարտություն: Ընդհակառակն, դա Նիկոլի և մեր բոլորիս հաղթանակն է»:

Նման գրառում է կատարել «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը՝ հավելելով, որ երբ ՏԻՄ ընտրություններում կարող է պարտվել իշխող կուսակցության ներկայացուցիչը՝ նշանակում է երկիրը ապաքինման ընթացքի մեջ է:

«Ինչքան իշխանության հանդեպ քննադատական մոտեցումը շատանա, այնքան նշանակում է, որ հեղափոխությունը հաղթում է:

Կեցցե ժողովրդական հեղափոխությունը:

Կորչեն ամբողջատիրական վարչակարգերը»,- գրել է Պապյանը: