«Ելք» խմբակցությունը ՀՀ վարչապետի պաշտոնում առաջադրեց Նիկոլ Փաշինյանին

23-10-2018
667 դիտում
«Ելք» խմբակցությունը ՀՀ վարչապետի պաշտոնում առաջադրեց Նիկոլ Փաշինյանին

«Ելք» խմբակցությունը ՀՀ վարչապետի պաշտոնում առաջադրեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը: Այս մասին տեղեկացնում է Լենա Նազարյանը։

«Ինչպես արդեն ասվել է, այս առաջադրումը ֆորմալ բնույթ է կրում և մեր խնդիրն ընդամենը ՀՀ Սահմանադրությամբ սահմանված ընթացակարգի ապահովումն է, որպեսզի հետագայում իրավական սահմանումների հետ կապված տարընթերցման առիթներ չլինեն:

Այս անգամ անհրաժեշտ է, որ Ազգային ժողովը չընտրի վարչապետ, որպեսզի իրավունքի ուժով Ազգային ժողովը լուծարվի»,-գրառում է կատարել «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը: