Երվանդ Մանարյանը ժողովրդական արտիստ է

06-11-2018
60 դիտում
Երվանդ Մանարյանը ժողովրդական արտիստ է

Երվանդ Մանարյանին շնորհվել է Ժողովրդական արտիստի պատվավոր կոչում:

Համապատասխան հրամանագիրը ստորագրել է Հայաստանի նախագահ Ամեն Սարգսյանը՝ հիմք ընդունելով Սահմանադրության 136-րդ հոդվածը, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասը և 28-րդ հոդվածը:  

Հիշեցնենք, որ Մանարյանին ժողովրդական արտիստի կոչում ստանալու որոշումը կայացրել է վարչապետի պաշտոնակատր Նիկոլ Փաշինյանը: