Երևանը կապի մեջ է Բեռլինի հետ՝ սկանդալային հրապարակման արժանահավատությունը ճշտելու համար. «Ազատություն»

06-11-2018
150 դիտում
Երևանը կապի մեջ է Բեռլինի հետ՝ սկանդալային հրապարակման արժանահավատությունը ճշտելու համար. «Ազատություն»

Հայաստանի արտգործնախարարությունը կապի մեջ է գերմանական պատկան մարմինների հետ՝ մամուլում հայտնված որոշ պնդումների արժանահավատությունը ճշտելու համար։

Այդ մասին «Ազատության» փոխանցմամբ այսօր հայտարարել է Հայաստանի փոխարտգործնախարար Կարեն Նազարյանը։

«Նախ ասեմ, որ Արտաքին գործերի նախարարությունն, ի դեմս իր խոսնակի, արդեն առիթ ունեցել է այս հարցի առնչությամբ կարծիք հայտնելու։ Մենք կապի մեջ ենք գերմանական պատկան մարմինների հետ՝ մամուլում հայտնված այդ որոշ պնդումների արժանահավատությունը ճշտելու համար: Հաշվի առնելով հարցի նրբությունը և հավանական ազդեցությունը մեր դիվանագիտական ներկայացուցչության բնականոն աշխատանքի վրա, ներկայումս մենք նպատակահարմար չենք գտնում ավելին ասել, կամ անել լրացուցիչ մեկնաբանություններ։ Հավելյալ տեղեկատվություն կհայտնենք ըստ արդյունքների»,- ասել է Նազարյանը։

Հիշեցնենք, որ գերնամանական հեղինակավոր «Շպիգել» պարբերականն ու Mitteldeutscher Rundfunk հանրային հեռուստառադիոընկերությունը համատեղ հետաքննություն են անցկացրել, ըստ որի Գերմանիայի դաշնային ոստիկանությունը շուրջ երեք տարի հետաքննություն է վարել հայկական մաֆիայի անդամներին ձերբակալելու ուղղությամբ, կասկածներ է ունեցել անգամ երկրում Հայաստանի դեսպան Աշոտ Սմբատյանի վերաբերյալ: