ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի փոփոխության հարցը այս պահին որևէ կերպ կարգավորված չէ. ԱԳ փոխնախարար. «Արմենպրես»

06-11-2018
46 դիտում
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի փոփոխության հարցը այս պահին որևէ կերպ կարգավորված չէ. ԱԳ փոխնախարար. «Արմենպրես»

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի փոփոխության հարցն այս պահին որևէ կերպ կարգավորված չէ, և դրան են ուղղված անցկացվող խորհրդակցությունները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այդ մասին այսօր ԱԺ-ում հայտարարել է ԱԳ փոխնախարար Կարեն Նազարյանը:

Փոխնախարարը նշել է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը քննարկվում է հավաքական անվտանգության խորհրդի կողմից ԱԳ նախարարների խորհրդի ներկայացմամբ կամ առաջարկությամբ:

«Գլխավոր քարտուղարների փոփոխության հարցը որևէ կերպ կարգավորված չէ: Եվ հենց դրան են ուղղված այն խորհրդակցությունները, որոնք իրականանում են»,-ասել է Նազարյանը:

Հիշեցնենք, որ Յուրի Խաչատուրովն ազատվել է Հավաքական անվտանգության պայմանագրի գլխավոր քարտուղարի պաշտոնից: Նրան մեղադրանք է առաջադրված ՀՀ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի 1-ին մասով՝ այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ 2008 թվականի Մարտի 1-ին տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:

Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի թափուր պաշտոնի համար մտադրություն ունի առաջադրել պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի թեկնածությունը: