Արա Մինասյանի հայցն ընդդեմ Արսեն Թորոսյանի վարույթ է ընդունվել. «Հայկական Ժամանակ»

06-11-2018
91 դիտում
Արա Մինասյանի հայցն ընդդեմ Արսեն Թորոսյանի վարույթ է ընդունվել. «Հայկական Ժամանակ»

Սերժ Սարգսյանի խնամի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի նախկին տնօրեն Արա Մինասյանի հայցն ընդդեմ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի վարույթ է ընդունվել:

Այս մասին «Հայկական Ժամանակ»-ի հետ զրույցում ասել է Մինասյանի ներկայացուցիչ Վահագն Գրիգորյանը:

Սույն հայցը դատարանը հետ էր վերադարձրել՝ հայցադիմումում առկա թերությունների պատճառով: Փաստաբանն ասել է, որ բողոքարկել են որոշման դեմ, ինչպես նաեւ կրկին հայցադիմումը ներկայացրել, որը դատարանն արդեն վարույթ է ընդունել: Նիստի օր դեռ չի նշանակվել:

Ըստ հայցի՝ Մինասյանը պահանջում է անվավեր ճանաչել իրեն աշխատանքից ազատելու մասին նախարարի հրամանն ու վերականգնել նախկին աշխատանքը: