Ընտրակաշառք բաժանողները խստագույնս պատժվելու են. Օսիպյան. «Ազատություն»

06-11-2018
44 դիտում
Ընտրակաշառք բաժանողները խստագույնս պատժվելու են. Օսիպյան. «Ազատություն»

Հայաստանի ոստիկանապետ Վալերի Օսիպյանը երաշխավորում է՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընտրակաշառք չի լինելու։

Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ Օսիպյանն ասել է այսօր՝ Ազգային ժողովում՝ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։

Օսիպյանը նաև վստահեցրել է, որ ընտրակաշառք բաժանողները խստագույնս պատժվելու են։

«Ես պարտավոր եմ և երաշխավորում եմ, որ չի լինելու ընտրակաշառք, խստագույնս պատժվելու են՝ անկախ կուսակցության պատկանելիությունից, անկախ նրանց ով լինելուն», - ասել է Օսիպյանը։