Որոշում է կայացվել չեղարկել  ԼԳԲՏ  քրիստոնյաների ֆորումը Հայաստանում․ հայտարարություն

06-11-2018
321 դիտում
Որոշում է կայացվել չեղարկել  ԼԳԲՏ  քրիստոնյաների ֆորումը Հայաստանում․ հայտարարություն

«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն, բանակցելով «Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ԼԳԲՏ քրիստոնյաների ֆորումի կազմակերպչական թիմի հետ, հայտարարում է, որ որոշում է կայացվել չեղարկել 2018թ-ի նոյեմբերի 15-18-ը Հայաստանում կայանալիք հանդիպումը։ Այս մասին տեղեկացնում է կազմակերպության տարածած հայտարարությունը։

«Խտրականությունը՝ տարբեր հիմքերով, միշտ էլ նկատելի է եղել Հայաստանի Հանրապետությունում, սակայն այն, ինչ կատարվեց վերջին մի քանի ամիսններին, աննախադեպ էր՝ իր լայնամասշտաբությամբ։

Խտրականության դրսևորման նշանակակետը տվյալ դեպքում անձի սեռական կողմնորոշումն ու գենդերային ինքնությունն էին,  ինչպես նաև իրավապաշտպանությունը ժողովրդավար, սիրո  և համերաշխության երկրում՝ Հայաստանի Հանրապետությունում։

Հաշվի առնելով համացանցում անընդհատ հնչեցվող սպառնալիքները, կազմակերպված հետապնդումները և ֆորումի վրա հավանական հարձակումների ռիսկերը, ինչպես նաև ոստիկանության կողմից պաշտպանելու լիարժեք պատրաստակամության բացակայությունը, «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն, բանակցելով «Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ԼԳԲՏ քրիստոնյաների ֆորումի կազմակերպչական թիմի հետ, հայտարարում է, որ որոշում է կայացվել չեղարկել 2018թ-ի նոյեմբերի 15-18-ը Հայաստանում կայանալիք հանդիպումը։

Իրավիճակի մասին «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն «Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ԼԳԲՏ քրիստոնյաների ֆորումի կազմակերպչական թիմի հետ համատեղ կտարածի ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ»,-նշված է «Նոր Սերունդ» ՀԿ-ի տարածած հաղորդագրության մեջ։