Երեւանի գլխավոր ճարտարապետը փնտրում է Կիեւյան կամրջի հարեւանությամբ կառույցի թույլտվություն տված պաշտոնյային. «Առավոտ»

06-11-2018
451 դիտում
Երեւանի գլխավոր ճարտարապետը փնտրում է Կիեւյան կամրջի հարեւանությամբ կառույցի թույլտվություն տված պաշտոնյային. «Առավոտ»

Երեւանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանն ուզում է գտնել, տեսնել այն պաշտոնյային, որը Կիեւյան կամրջի աջակողմյան հատվածում «մի խայտառակ կառույցի» թույլտվություն է տվել:

Այդ մասին «Առավոտ»-ի փոխանցմամբ այսօր՝ իր առաջին պաշտոնական մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Մեսչյանը:

«Ես չգիտեմ՝ ինչ հնարավորություններ, ինչ կապեր է ունեցել կառուցապատողը կամ իր հետեւին ինչ բանակ է ունեցել՝ տանկերով, բանով, որ կարողացել է համոզել բավականին լուրջ մարդկանց, գերատեսչությանը, որ այդ կառույցը կատարի: Եվ դրա պես շատ-շատ կա»,- ասել է Մեսչյանը:

Նա հույս է հայտնել, որ կգա բուլդոզերների ժամանակը, որ կկարողանան քանդել այդպիսի կառույցները, սակայն ներկայումս դա անհնար գործընթաց է: