Յուրի Վարդանյանի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է հանձնաժողով

06-11-2018
118 դիտում
Յուրի Վարդանյանի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է հանձնաժողով

ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, հայ աշխարհահռչակ ծանրորդ, օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Յուրի Վարդանյանի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է հանձնաժողով: 

Այդ մասին հայտնում են Սպորտի եւ երիտասարդության նախարարությունից:

Նշվում է, որ հանձնաժողովի նախագահը ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանն է, հանձնաժողովի կազմում են՝ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Գ. Ղազարյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զ. Մնացականյանը, ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Կ. Բրուտյանը, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ Հ. Սիմիդյանը, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Ա. Փամբուխչյանը, ՀՀ նախագահի խորհրդական Հ. Գասպարյանը, Երևանի քաղաքապետի տեղակալ Տ. Վիրաբյանը, ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Ա. Կիրակոսյանը, ՀՀ առաջին փոխվարչապետի օգնական Դ. Կարապետյանը, Մայր աթոռ սուրբ Էջմիածնի լուսարարապետ Հովհան եպիսկոպոս Հակոբյանը, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի ներկայացուցիչ Գ. Բոլշիկյանը և Յուրի Վարդանյանի բարեկամ Կ. Օհանյանը: