Փաշինյանի և Ալիևի՝ Դուշանբեում պայմանավորվածությունից հետո սահմանին լարվածությունը բավականին նվազել է. Դավիթ Տոնոյան. «Արմենպրես»

06-11-2018
77 դիտում
Փաշինյանի և Ալիևի՝ Դուշանբեում պայմանավորվածությունից հետո սահմանին լարվածությունը բավականին նվազել է. Դավիթ Տոնոյան. «Արմենպրես»

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Դուշանբեում պայմանավորվածությունից հետո սահմանին լարվածությունը բավականին նվազել է: Երկու կողմերի միջև կա օպերատիվ կապ:

Այդ մասին «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այսօր ԱԺ-ում հայտարարել է պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը:

«Սահմանին լարվածությունը բավականին նվազել է Դուշանբեի պայմանավորվածություններից հետո: Երկու կողմերի միջև կա օպերատիվ կապ՝ հեռախոսակապ: Մեզ կամ ադրբեջանական կողմին մտահոգող դեպքերի, շարժի, գործողությունների իրականացման դեպքում ահազանգում ենք անմիջապես, որպեսզի դադարեցնեն»,- ասել է Տոնոյանն ու հավելել, որ Փաշինյանի եւ Ալիեւի միջև անմիջական կապ չկա: