Առողջապահության նախարարի պաշտոնակատարը կառաջադրվի որպես ռեյտինգային թեկնածու. «Ազատություն»

07-11-2018
101 դիտում
Առողջապահության նախարարի պաշտոնակատարը կառաջադրվի որպես ռեյտինգային թեկնածու. «Ազատություն»

Առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններում «Իմ քայլ»-ը դաշինքի կողմից որպես ռեյտինգային թեկնածու առաջադրվելու է թիվ 4 ընտրատարածքում՝ Նորք-Մարաշ, Կենտրոն, Նուբարաշեն։

Այդ մասին «Ազատության» փոխանցմամբ, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ինքը՝ Թորոսյանը: