«Հանրապետականն ունի լուրջ մարդակային և մասնագիտական պոտենցիալ». Բաբլոյան. «Ազատություն»

07-11-2018
65 դիտում
«Հանրապետականն ունի լուրջ մարդակային և մասնագիտական պոտենցիալ». Բաբլոյան. «Ազատություն»

Ազգային ժողովի նախագահ, Հանրապետական կուսակցության անդամ Արա Բաբլոյանի կարծիքով՝ Հանրապետական կուսակցությունը պետք է մասնակցի արտահերթ խորհրդարանական ընտրություններին։

Այդ մասին «Ազատության» փոխանցմամբ Բաբլոյանն ասել է Ազգային ժողովում՝ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։

«Չեմ կարող ասել ինչպես եմ գնահատում (հանրապետականների շանսերը-Medialab), բայց ես կարող եմ ասել, որ Հանրապետականն ունի լուրջ մարդակային և մասնագիտական պոտենցիալ, և կարծում եմ, որ այդ պոտենցիալը պետք է օգտագործել՝ հետագա մեր զարգացումների համար»,- ասել է Բաբլոյանը։