Որոնվում է 12-ամյա Արթուր Մարտիրոսյանը. Երեխան ունի աուտիզմ

07-11-2018
72 դիտում
Որոնվում է 12-ամյա Արթուր Մարտիրոսյանը. Երեխան ունի աուտիզմ

Նոյեմբերի 6-ին ՀՀ ոստիկանության  Վանաձոր քաղաքի Տարոնի բաժնում ժամը հաղորդում է ստացվել 12-ամյա Արթուր Մարտիրոսյանի անհետացման մասին:

Ըստ ստացված հաղորդագրության` 2006 թվականի ծնված տղա երեխան նոյեմբերի 6-ին` ժամը 19:00-ի սահմաններում, տանից դուրս է եկել, գտնվելու վայրն անհայտ է: Երեխան ունի աուտիզմ:
Ձեռնարկվում են միջոցառումներ երեխային հայտնաբերելու ուղղությամբ:
Երեխայի հարազատները հայտնում են, որ Արթուրի հագին կան հողաթափեր, ջինսե տաբատ, կարմիր ժակետ։ Երեխան չի խոսում, հրահանգներ կատարում է, կարելի է ձեռքը բռնել ու քայլել դեպի ոստիկանություն, կամ տեսնելու դեպքում անմիջապես զանգահարել 911, կամ ոստիկանություն։ 
Չի վախենում մթից, կենդանիներից, վախենում է ջրից, ջրային տարածքներից, սիրում է խանութներից սիրելի ապրանք վերցնել։