«Էդուարդ Շարմազանովն ազնիվ զինվոր է, ոչ թե լեգիոներ». Շարմազանով. «Factor»

07-11-2018
101 դիտում
«Էդուարդ Շարմազանովն ազնիվ զինվոր է, ոչ թե լեգիոներ». Շարմազանով. «Factor»

«Ես մեկ անգամ չէ, որ ասել եմ՝ քաղաքականության մեջ մտնելը արտոնություն չի և փափուկ կյանքի համար չի: Եթե դու մտել ես քաղաքականություն, կուսակցություն ես և ոչ թե գարեջրի սիրահարների միություն, ապա պետք է մասնակցես ընտրություններին»:

«Factor.am»-ի հետ զրույցում հայտարարել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ հավելելով, թե քաղաքական ուժը պետք է մասնակցի ընտրություններին, եւ շատ ուրախ է, որ օր օրի իր այս կարծիքի կողմնակիցները կուսակցությունում ավելանում են:

«Թող ոչ մեկ չսպասի, որ Հանրապետականը դադարեցնելու է իր ակտիվ քաղաքական գործունեությունը ՀՀ-ում, հատկապես հիմա, երբ Շարմազանովի և իր ընկերների ասելիքն ավելի լսելի է և ավելի մեծ կարիք կա դա հանրությանն ասելու: Բոլորը մի բևեռում են, որը գլխավորում է Փաշինյանը, և այստեղ կա մի փոքր բևեռ, որը գլխավորում է Հանրապետականը»,- հայտարարել է Շարմազանովը:

Հարցին, թե եթե ՀՀԿ-ն մասնակցի Աժ արտահերթ ընտրություններին, ինչպես են օրինակ՝ ինքն ու Արմեն Աշոտյանը դուրս գալու մարդկանց մեջ և քարոզչություն իրականացնելու, Շարմազանովը պատասխանել է. «Շատ սովորական:Կգնանք, կտեսնեք: Էդուարդ Շարմազանովն ազնիվ զինվոր է, ոչ թե լեգիոներ: Ես միայն մի բան կասեմ՝ իմ բանավեճն այդ նորաթուխ քաղաքական գործիչների հետ չի, իմ բանավեճն իրենց քաղաքական պապայի՝ Նիկոլ Փաշինյանի հետ է: Այնպես որ, խորհուրդ կտամ ոտքի տակ չընկնել»: