Բնապահպանության նախարարը հնարավոր է՝ առաջադրվի ռեյտինգային ընտրակարգով

07-11-2018
149 դիտում
Բնապահպանության նախարարը հնարավոր է՝ առաջադրվի ռեյտինգային ընտրակարգով

Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը չի բացառել, որ ռեյտինգային ընտրակարգով կառաջադրվի դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրությունների ժամանակ:

Այդ մասին Գրիգորյանն այսօր հայտարարել է ԱԺ-ում՝ լրագրողների հետ զրույցի ժամանակ: Գրիգորյանն ասել է, թե ամենայն հավանականությամբ, առաջադրվելու է այն ընտրատարածքում, որտեղ բնակվում է՝ Մալաթիա-Սեբաստիա համայնքն ընդգրկող թիվ 7 ընտրատարածքում: