Վիրավոր զինվորները տեղափոխվում են հոսպիտալ. Արծրուն Հովհաննիսյան

07-11-2018
94 դիտում
Վիրավոր զինվորները տեղափոխվում են հոսպիտալ. Արծրուն Հովհաննիսյան

Գորիս-Կուբաթլի ավտոճանապարհահատվածում տեղի ունեցած ավտովթարի վիրավորները տեղափոխվում են Սիսյանի հոսպիտալ և Գորիսի ԲԿ:

Հայտնում է ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: «Նախնական տեղեկություններով մեկը ունի կոտրվածքներ, ծայրահեղ ծանր վիճակ չկա ոչ մեկի մոտ: Մեքենայում եղել են 21 զինծառայող, որից 19-ը թափքում: 21-ից 17 զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում, 8-ը ստացել են տարբեր տեսակի մարմնական վնասվածքներ: Բուժզննումը շարունակվում է: Նոր տեղեկություններ կհայտնենք»- փոխանցում է Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ այսօր ավտովթար է տեղի ունեցել Գորիս-Կուբաթլի ավտոճանապարհի 39 կմ հատվածում՝ շրջվել է ՊՆ բեռնատարը:

Վթարի արդյունքում զոհվել են 4 ժամկետային զինծառայողներ.

1. Հայրապետ Վոլոդյայի Նաիրյան 1998թ. ծնված, 2017/1 զորակոչ, Էրեբունու ԶԿ
2. Հրանտ Արայի Գասպարյան 1998թ. ծնված, 2017/1 զորակոչ, Շահումյանի ԶԿ
3. Էդգար Արմենի Հունանյան 1998թ. ծնված, 2017/1 զորակոչ, Հրազդանի ԶԿ
4. Դավիթ Բենիամինի Մելքոնյան 1998թ. ծնված, 2017/1 զորակոչ, Թալինի ԶԿ