Բորիս Մուրազին ահազանգում է, որ փորձել են մուտք գործել ֆեյսբուքյան իր հաշիվ

07-11-2018
108 դիտում
Բորիս Մուրազին ահազանգում է, որ փորձել են մուտք գործել ֆեյսբուքյան իր հաշիվ

Politik.am կայքի խմբագիր Բորիս Թամոյանը (Բորիս Մուրազի) ֆեյսբուքյան իր էջում ահազանգել է, որ անհայտ անձի/անձանց կողմից անօրինական մուտք է կատարվել «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր անձնական հաշիվ:

«Երեկ, 2018 թվականի նոյեմբերի 6-ին, ժամը 22:05-ին անհայտ անձի/անձանց կողմից անօրինական մուտք է կատարվել «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իմ անձնական հաշիվ, որի մասին ստացել եմ զգուշացնող նամակ սոցիալական ցանցի անվտանգության համակարգից:

Սոցիալական ցանցի իմ անձնական էջում առկա են բազմաթիվ տեղեկություններ, այդ թվում՝ անձնական կյանքիս վերաբերող, որի պաշտպանությունը ապահովված է ՀՀ Սահմանադրությամբ: Նկատի ունենալով վերոգրյալը և ղեկավարվելով քրեական դատավարության օրենսդրության պահանջներով՝ խնդրում և առաջարկում եմ իրավապահ մարմիններին և մասնավորապես Ոստիկանությանը և ԱԱԾ-ին սա դիտարկել որպես ԶԼՄ-ների կողմից հրապարակված և իմ կողմից վերահաստատվող հաղորդում հանցագործության մասին, և դրա ընթացքը լուծել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված ընթացքով»,- գրել է Բորիս Մուրազին: