«Մենաշնորհներ են եղել». Խաչատուր Սուքիասյան. «Factor»

07-11-2018
125 դիտում
«Մենաշնորհներ են եղել». Խաչատուր Սուքիասյան. «Factor»

«Հայաստանից վերացավ կոռուպցիան, հավասար պայմաններ ստեղծվեցին, մենաշնորհները վերացան: Արդեն ազատ է, սա մեծ խթան է»:

«Factor»-ի հետ զրույցում հայտարարել է գործարար Խաչատուր Սուքիասյանը:

Պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք նախկինում իր բիզնեսներին փորձել են փայ մտնել` Սուքիասյանն ասել է. «Ես եւ իմ ընտանիքն այն  սկզբունքներն ենք ունեցել, որ ոչ ոք մեզ հետ չէր կարող փայ մտնել: Կարող էին՝ ուժի զոռով խլել, վնասել, չթողել, որ մենք աշխատենք, չթողել, որ  այս կամ այն ոլորտում ներգրավված լինենք, բայց մեզանից խլել հնարավոր չէր...Մենաշնորհներ են եղել: Եթե մենաշնորհներ եղել են, դա նշանակում է արդեն սահմանափակում»:

Նա նշել է նաեւ, թե տեղյակ չէ` որ գործարարներն են նախկինում բարձրագույն իշխանություններին մեն ամիս գումար վճարել, ինքը` չի վճարել:

«Իմ բաժինն այն է եղել, որ ինձանից խլել են եւ չեն թողել, որ զարգանամ: Դա իմ բաժինն է եղել, որի մասին ասացիք»,- ասել է նա: