«Միայն հարցերի վեր հանումը կկանխի ապագայում նման դժբախտությունները». Երվանդ Վարոսյան

07-11-2018
89 դիտում
«Միայն հարցերի վեր հանումը կկանխի ապագայում նման դժբախտությունները». Երվանդ Վարոսյան

Այսօրվա ողբերգական վթարը, որ հանգեցրել է 4 երեխու մահվան պետք է լրիվ, բազմակողմանի ու օբյեկտիվ քննության առարկա դառնա։

Գրել է փաստաբան Երվանդ Վարոսյանը` հավելելով, որ մասնավորապես պիտի պարզվեն պատճառները:

«Եթե տեխնիկական են, ո՞վ է պատասխանատու մարդատար տրանսպորտի տեխնիկական վիճակի համար ու ինչու՞ են եղել տեխնիկական խնդիրներ, եթե մարդկային գործոնն է, ապա ինչո՞ւ, արդյո՞ք վարորդը համապատասխանել է չափանիշներին, արդյո՞ք հոգնած չի եղել ու ո՞վ է դրա պատասխանատուն, եթե եղանակային պայմաններն են պատճառ, ո՞վ է որոշել մարդկանց տեղափոխումն իրականացնել այդ պայմաններում, արդյո՞ք դա եղել է հրատապ։
Միայն հարցերի վեր հանումը կկանխի ապագայում նման դժբախտությունները։ Խաղաղ պայմաններում զինծառայող չպետք է զոհվի»,- գրել է Վարոսյանը։