Քաղաքապետարանը ապամոնտաժում է գովազդային ապօրինի նյութերը

08-11-2018
524 դիտում
Քաղաքապետարանը ապամոնտաժում է գովազդային ապօրինի նյութերը

Կենտրոն վարչական շրջանում ապամոնտաժվում են առանց համապատասխան թույլտվության, օրենսդրության պահանջներին եւ Երեւան քաղաքի արտաքին գովազդի հայեցակարգին չհամապատասխանող գովազդային նյութերը:

Այդ մասին տեղեկացնում են Երեւանի քաղաքապետարանից: Նշվում է, որ Երեւան քաղաքում արտաքին գովազդի տեղադրումը (տեղաբաշխումը) իրականացվում է Երեւան քաղաքի ավագանու «Երեւան քաղաքի վարչական շրջանների ղեկավարներին լիազորություններ պատվիրակելու եւ արտաքին գովազդի տեղաբաշխման /տեղադրման/ համայնքային կանոնները հաստատելու մասին 18.11.2009թ. N37-Ն որոշման» եւ Երեւան քաղաքի արտաքին գովազդի հայեցակարգին համապատասխան:
Նախօրոք, մինչեւ արտաքին գովազդ տեղադրելը, անհրաժեշտ է ստանալ համապատասխան թույլտվություն:

https://scontent.fevn1-2.fna.fbcdn.net/v/t1.0-9/45663958_1867096106672844_6762218960063561728_n.jpg?_nc_cat=104&_nc_ht=scontent.fevn1-2.fna&oh=0912357f6a6ccea4af09af0d0420ca93&oe=5C701F5E

https://scontent.fevn1-2.fna.fbcdn.net/v/t1.0-9/45617349_1867096113339510_2883077581479870464_n.jpg?_nc_cat=1&_nc_ht=scontent.fevn1-2.fna&oh=4fbe23da193b5f00c0b9531a163c6764&oe=5C81468F

https://scontent.fevn1-2.fna.fbcdn.net/v/t1.0-9/45383203_1867096140006174_5017905116204761088_n.jpg?_nc_cat=1&_nc_ht=scontent.fevn1-2.fna&oh=70d9d24477b3538f6f798cdb6eb7e40c&oe=5C3EF3D3

https://scontent.fevn1-2.fna.fbcdn.net/v/t1.0-9/45572575_1867096236672831_8257030620325085184_n.jpg?_nc_cat=106&_nc_ht=scontent.fevn1-2.fna&oh=3bff2c66db55862c239d6fe87d6cb507&oe=5C747750