«Կառավարությունը մերժեց պետության հաշվին «իշխանական կայֆեր» չանելու իմ նախագիծը». Աշոտյան

08-11-2018
128 դիտում
«Կառավարությունը մերժեց պետության հաշվին «իշխանական կայֆեր» չանելու իմ նախագիծը». Աշոտյան

«Կառավարությունն այսօր մերժեց իմ օրենսդրական նախաձեռնությունը վարչապետին տրամադրված ինքնաթիռի եւ ուղղաթիռի օգտագործումը կանոնակարգելու մասին»։

Նման գրառում է կատարել ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արմեն Աշոտյանը՝ նշելով, թե օրենքի նախագծով առաջարկում էի, որ ՀՀ վարչապետին տրամադրված ինքնաթիռից եւ ուղղաթիռից այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց օգտվելու կարգը սահմանի ՀՀ կառավարությունը:

«Նաեւ առաջարկում էի, որպեսզի այդ փոխադրամիջոցներից այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից օգտվելու մասին տեղեկությունները հրապարակվեն օգտվելու փաստից ոչ ուշ քան 5 աշխատանքային օրվա ընթացքում ՀՀ վարչապետի պաշտոնական ինտերնետային կայքում: Հրապարակումները պետք է պարունակեն տեղեկություններ օգտագործման նպատակի, օգտագործող անձանց ցանկի եւ պետական բյուջեից հատկացված գումարի չափի մասին:

Մերժեց առավել թափանցիկ աշխատելու հնարավորությունը։ Մերժեց աննպատակ բյուջետային ծախսեր չանելու առաջարկը։ Մերժեց մամուլում պարբերաբար հրապարակվող սկանդալներից խուսափելու մեխանիզմը։  Մերժեց պետության հաշվին «իշխանական կայֆեր» չանելու կարգավորումը»,- գրել է Աշոտյանը։